Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ |

Written by

in

Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։

Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ։

Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով՝ փողոցներով, բակերով, տրանսպորտով ու քաղաքի իրական խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»։

Երբ փաստ չկա, մնում է երևակայությանը «զոռ տալ»»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *