Սեպտեմբերի 29-ի ցերեկը հանրապետության շրջանների մեծ մասում, 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-4-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-4-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը կնվազի 4-7, հոկտեմբերի 1-4-ին ևս 3-5 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 30-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Leave a Reply