Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։
Խաչքարը, որի պատրաստման հովանավորն է Տիար Սահակ Դանոյանը, նվիրված է 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին։ Նրանց անունները հավերժացված են խաչքարին.
Հարություն Թիլիքյան
Վազգեն Հովհաննիսյան
Զոհրաբ Հովհաննիսյան
Հովսեփ Հովհաննիսյան
Օծման արարողությունից հետո Սրբազան Հայրը, դիմելով ներկաներին, մասնավորապես նշեց.
«Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում վեր խոյացող այս խաչքարը սիրո հնչեղ վկայություն է։ Խաչքարի վրա արձանագրված է մեր Տիրոջ խոսքը, որ մեր նահատակները թարգմանել են իրենց կյանքով. «Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ․ ԺԵ 13)։ Նրանք զոհաբերվելով՝ իրենց կյանքը վերածեցին վկայության, հաղթական կյանքի վկայության։ Խաչի խորհուրդը հենց սա է՝ սիրո բարձրագույն արտահայտությունն ինքնազոհության մեջ է։
Եվ այսօր մենք այստեղ ենք ոչ միայն հիշելու նրանց մահը, այլև վկայելու նրանց կյանքի մասին։ Նրանք մեզ թողեցին ոչ միայն հիշատակ, այլև պարտք՝ ապրել այնպես, որ նրանց զոհաբերությունը պտուղ տա մեր պետության և հասարակության կյանքում։
դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Leave a Reply