«Փաստ» թերթը գրում է. «Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին տարկետում է տրվում կառավարության որոշմամբ։
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում ստացած քաղաքացիները բուհից հեռացվելու կամ ազատվելու դեպքում (ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու, ՀՀ օրենսդրությամբ կամ հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով կամ հաստատության և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառներով) կորցնում են տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով: Կառավարության որոշմամբ տարկետում ստացած քաղաքացիների տարկետման դադարեցումը նույնպես իրականացվում է կառավարության որոշմամբ։
Բուհից հեռացված կամ ազատված ուսանողների տարկետումը դադարեցնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը քաղաքացու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին կառավարության որոշման նախագիծ, ընդ որում՝ յուրաքանչյուր քաղաքացու համար պատրաստվում է առանձին նախագիծ, քանի որ նրանց տվյալները ԿԳՄՍ նախարարություն են ներկայացվում տարբեր ժամանակահատվածներում:
Քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու հետ կապված հարցերը կարգավորելու և կառավարությանը յուրաքանչյուր քաղաքացու համար առանձին կառավարության որոշման նախագիծ չներկայացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և կառավարության 2023 թվականի մարտի 23-ի թիվ 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը Զինվորական կոմիսարիատին վերապահելու համար։
Այսպիսով, նախագծով նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որը հնարավորություն կտա փոփոխություն կատարել նաև կառավարության թիվ 383-Ն որոշման մեջ, որի արդյունքում հնարավոր կլինի քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնել առանց կառավարությանը յուրաքանչյուր քաղաքացու համար առանձին որոշման նախագիծ ներկայացնելու: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել բուհ ընդունված ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման և բուհից հեռացված կամ ազատված ուսանողների տարկետման դադարեցման գործընթացը:
դիտվել է 127 անգամ
Լրահոս
Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Leave a Reply