2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան

Written by

in





«2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը…վառելիքի պայթյունը խլեց հարյուրավոր արցախցիների կյանքեր։ Մարդիկ, որոնք բռնի տեղահանության ճանապարհին փորձում էին փրկել իրենց ընտանիքները, բայց այդպես էլ տուն չհասան»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Մետաքսե Հակոբյանը։

Նա ընդգծել է՝ այս ողբերգությունը մինչ այսօր ավարտված չէ։

«22 մարդ համարվում է անհայտ կորած։ 22 ընտանիք երեք տարի անց էլ սպասում է պատասխանների, սպասում է իր հարազատի ճակատագրի մասին ճշմարտությանը։

Ո՞վ էր պատասխանատու այդ օրերին ՊԲ-ում մարդկանց անվտանգության, վառելիքի կուտակման և տեղի ունեցածի կանխման համար։

Այն ժամանակվա ՊԲ հրամանատարը այսօր տաքուկ տեղավորվել է, պաշտոն ունի, մինչդեռ զոհերի և անհայտ կորածների հարազատները շարունակում են ապրել իրենց ցավով ու անպատասխան հարցերով։ Եվ, ըստ ընտանիքների, մինչ օրս անգամ չի հանդիպել նրանց։

Ոչ պաշտոնը, ոչ էլ ժամանակը չեն վերացնում պատասխանատվությունը։

Զոհերի ընտանիքները իրավունք ունեն պատասխանների։ Անհայտ կորածների ընտանիքները իրավունք ունեն ճշմարտության։ Իսկ պատասխանատուները պիտի պատասխան տալ։

Հավերժ հիշատակ զոհերին։

Ուժ՝ անհայտ կորածների ընտանիքներին։

Արցախի այս ողբերգությունը չպետք է լռության մատնվի»,- գրել է Մ. Հակոբյանը։




դիտվել է 99 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *