Հայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն

Written by

in

Սեպտեմբերի 25-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն իր տեղը կզիջի արևմուտքից ներթափանցեղ տեղումնաբեր ցիկլոնին։ Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության մյուս մարզերում՝ 2-4 աստիճանով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։

Սեպտեմբերի 25-26-ին, հիմնականում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի առանձին հատվածներում, սեպտեմբերի 28-ին կեսօրից հետո և 29-30-ին շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Սեպտեմբերի 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *