9-ամյա հայ երեխան hարձակման է ենթարկվել Իսրայելում

Written by

in

Երուսաղեմում՝ Յոմ Կիպուրի  օրը, հեծանիվ վարելիս 9-ամյա հայ քրիստոնյա տղայի՝ Վիլյամի վրա պղպեղի սփրեյ են փչել  իսրայելցի հրեա ծայրահեղականները։ Այս մասին հայտնում է հայկական 301 մուլտիմեդիա լրատվական միջոցի թղթակից Գեղամ Բալյանը։

Աղբյուրը մանրամասնում է, երեխան երաժշտություն լսելիս է եղել, երբ նրան մոտեցած տղամարդիկ սպառնական կերպով մոտեցել են և պահանջել են հանել ականջակալները։

Լսելով, որ նա անգլերեն է խոսում, նրանցից մեկն ասել է. «Անգլերեն չխոսե՛ս, հրեանե՛ր են»՝ և հարձակվել նրա վրա։

Տարածված տեսանյութում մեջ լսվում է, թե ինչպես է մայրը փորձում հանգստացնել 9-ամյա Վիլյամին՝ վստահեցնելով, որ փոքր քույրը՝ Արևը, ապահով է։

Յոմ Կիպուր (եբրայերեն՝ יוֹם כִּיפּוּר‎), հայտնի է նաև «Քավության օր» կամ «Ահեղ դատաստանի օր» անուններով: Այն հուդայականության ամենասուրբ, կարևոր և հանդիսավոր օրն է։ Այս տարի  այն նշվել է սեպտեմբերի 20-ի մայրամուտից մինչև սեպտեմբերի 21-ի մթնշաղը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *