Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Written by

in

2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 18 հողատարածքների վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան: 
Հայցերից մեկը, որը վերաբերում է Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջին, Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 24-ի վճռով բավարարվել է. անվավեր է ճանաչվել Արմավիր համայնքի կողմից կատարված՝ Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող՝ 50 քմ մակերեսով հողատարածքի աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Արմավիր համայնքի և ֆիզիկական անձի միջև 2009 թվական հոկտեմբերի 1-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: 
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող` 50 քմ մակերեսով հողամասը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *