ՄԻՊ-ը զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ ահազանգ է ստացել

Written by

in

ՄԻՊ-ը զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ ահազանգ է ստացելՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել զորամասերից մեկում զինծառայողի հանդեպ բռնության վերաբերյալ։ Ներկայացուցիչները մեկնել են համապատասխան զորամաս՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Այցի ընթացքում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, այդ թվում՝ այն զինծառայողի, որի նկատմամբ ենթադրյալ բռնության, վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել էր ահազանգը։ Առանձնազրույցների բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է։ ՄԻՊ-ը պահանջում է իրավասու մարմիններից իրականացնել ինչպես պատշաճ ներքին ուսումնասիրություն, այնպես էլ հիմքերի առկայության դեպքում` քրեական վարույթի շրջանակում գործի բազմակողմանի, արդյունավետ և պատշաճ քննություն:

Պաշտպանի համոզմամբ՝ պետական մարմինները պետք է հաշվետու լինեն նաև հանրությանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *