Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում և Սիրիայում Վենեսուելայի դեսպանին.
«Այս առաւօտ` Չորեքշաբթի, 23 Սեպտեմբեր 2026֊ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի եւ Սուրիոյ մօտ Վենեզուելայի դեսպան Խոսէ Կրէկորիօ Պիոմորկի (José Gregorio Biomorgi), իր խորհրդականներուն ընկերակցութեամբ։ Հանդիպումին ներկայ էր նաեւ Վենեզուելայի հայոց հոգեւոր տեսուչ Գերշ. Տ. Պետրոս Եպս. Մանուէլեան։
Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ եղաւ լայնօրէն անդրադառնալու վերջին զարգացումներու լոյսին տակ Վենեզուելայի հետ աղերս ունեցող հարցերուն, ինչպէս նաեւ հայ համայնքին։
Դեսպանը, որ նախապէս եղած է Վենեզուելայի տնտեսութեան նախարար, անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց Վեհափառ Հայրապետին՝ Միջին Արեւելքի հետ Վենեզուելայի ունեցած քաղաքական ու տնտեսական յարաբերութեանց առնչուած զարգացումներու շուրջ։
Ապա, հանդիպման միացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ եւ Լիբանանի նախկին նախարար Արթիւր Նազարեան։
Դեսպանը Վեհափառ Հայրապետը հրաւիրեց պաշտօնական այցելութիւն տալու Վենեզուելա»։
դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Leave a Reply