Արցախցիների խնդիրների լիարժեք հաղթահարման հիմքը քաղաքական է․ Տիգրան Աբրահամյան

Written by

in

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախցիների խնդիրները բազմաբնույթ են ու բազմաշերտ՝ բնակարանայինից մինչև հոգեբանական, սակայն սրանց լիարժեք հաղթահարման հիմքը քաղաքական է:
Որքան ՀՀ-ում գործող իշխանությունն անտեսում է արցախցիների գործոնը, իսկ առկա խնդիրներին անտարբեր կամ հատվածական է մոտենում, մեկ է՝ թեման ոչ թե վերանում է, այլ առավել խնդրահարույց կարգավիճակ է ստանում:

Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը՝ կոպտորեն խախտելով արցախցիների իրավունքը, որը նաև միջազգայնորեն է սահմանված, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *