Թրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»

Written by

in



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»՝ նշելով, որ Չինաստանի ղեկավարը դարձել է առաջինը, ով երկրորդ անգամ պետական այցով մեկնել է ԱՄՆ։

Կողմերը մտադիր են քննարկել առևտրի, անվտանգության, տեխնոլոգիաների և «սուպերբանականության» հետ կապված հարցեր։

Սի Ցզինփինն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը «պատմական պատասխանատվություն» են կրում մարդկության զարգացման համար։ Նա նշել է, որ Թրամփի հրավերով է ժամանել ԱՄՆ՝ բարեկամությունն ամրապնդելու և համագործակցությունն ընդլայնելու նպատակով։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *