Գոհար Ղումաշյանի գործով հարցաքննվեց 104-ամյա վետերանը – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի և Սիմոն Եսայանի գործով դատական նիստը։ Ambion.news-ի հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստում տեսակապի միջոցով որպես վկա հարցաքննվել է Հայրենական մեծ պատերազմի 104-ամյա վետերան Ռոզալյա Աբգարյանը։ Տիկին Ռոզալյան, ով լսողության խնդիրներ ունի, պատմեց, որ Գոհար Ղումաշյանին և Սիմոն Եսայանին ճանաչում է։ Նրան օգնում էր որդին՝ փոխանցելով հարցերը։ Նախագահողը պարզաբանեց տիկին Ռոզալյային որպես վկա իր պարտականությունները, որ պարտավոր է տալ ճշմարիտ ցուցմունքներ, վերջինս էլ արձագանքեց․ «Շատ բան չեմ ասելու»։ Պետրոսյանն էլ նշեց՝ այն, որ ճշմարտությունն է ասելու, այլ բան պետք չէ։ Թե երբ է ծանոթացել Գոհար Ղումաշյանի և Սիմոն Եսայանի հետ, ինչ հանգամանքներում՝ նա պատասխանեց, որ Ղումաշյանի հետ ավելի վաղուց է ծանոթ, քան Սիմոնյանի՝ ավելի քան տասը տարի առաջ։ Նրանց հետ լավ հարաբերություններ են ունեցել, Ղումաշյանը նվերներ էր բերում ծննդյան համար, բայց միշտ ուշացմամբ։1923թ․ եմ, ես արդեն 104-րդ տարվա մեջ եմ արդեն, հունիսի 17-ին»։ Ինչ վերաբերում է հեռուստացույց նվիրելու խոստմանը, ապա ըստ վկայի՝ նման խոստում տրվել է վեց ամիս առաջ։

Հիշեցնենք, որ Գոհար Ղումաշյանը մեղադրվում է իբրև նախընտրական շրջանում բարեգործություն իրականացնելու արգելքը խախտելու մեջ, Եսայանը՝ նրան օժանդակելու։ Գոհար Ղումաշյանը ձերբակալվել էր ապրիլի 14-ին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *