Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից

Written by

in



Modex-ից հայտնում են, որ 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ դիտարկվող երեք երկրների շարքում Վրաստանն ունի թռիչքների ամենաշատ ուղղությունները՝ ընդհանուր առմամբ 128-ը (բոլոր օդանավակայանների կտրվածքով), մինչդեռ Հայաստանի դեպքում այդ ցուցանիշը 87 է, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 79։

Վրաստանը նաև առաջատար է առանձին ուղղություններով ուղիղ չվերթների թվով (յուրաքանչյուր ուղղությունը հաշվարկվել է մեկ անգամ՝ անկախ մեկնման օդանավակայանից)՝ 92 ուղղությամբ՝ Հայաստանի 83-ի և Ադրբեջանի 74-ի համեմատ։

Պատկերը փոխվում է, երբ դիտարկվում են միայն մայրաքաղաքները․ Երևանից չվերթներ են իրականացվում դեպի 83 ուղղություն, ինչը գերազանցում է Բաքվի (74) և Թբիլիսիի (67) ցուցանիշները։


Հարկ է նշել, որ Հայաստանի օդային հաղորդակցությունը գրեթե ամբողջությամբ կենտրոնացած է Երևանում, որին բաժին է ընկնում երկրի 87 ուղղություններից 83-ը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *