Հայկական արտահանումների շուրջ 80%-ը կազատականացվի ԵՄ մուտք գործելիս

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առեւտրային արտոնությունների կարգավորման առաջարկին:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ԵՄ այս կարգավորմամբ կազատականացվի դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ 
«Հիշյալ միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առեւտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը եւ ՀՀ–ԵՄ տնտեսական ու առեւտրային համագործակցության հետագա խորացմանը։ Ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Եվրոպական խորհրդարանի եւ ԵՄ խորհրդի նախագահների կողմից ստորագրվելուց հետո կարգավորումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում եւ դրան հաջորդող օրը կմտնի ուժի մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *