Ռուսաստանը համարժեք պատասխան քայլեր կձեռնարկի այն դեպքում, եթե ԱՄՆ-ն կամ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի այլ մասնակիցներ նմանատիպ փորձարկումներ իրականացնեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը 2025 թվականի նոյեմբերի 5-ին հստակ հայտարարել է. «Ռուսաստանը միշտ խստորեն պահպանել է և պահպանում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրով ստանձնած պարտավորությունները, և դրանցից հրաժարվելու որևէ ծրագիր չունի։ Այնուամենայնիվ, եթե ԱՄՆ-ն կամ պայմանագրի մասնակից այլ պետություններ իրական միջուկային փորձարկումներ իրականացնեն, ապա Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի համապատասխան կերպով ձեռնարկել համարժեք պատասխան քայլեր»։ Այս մոտեցմանը մենք խստորեն հետևում ենք»,- ասել է նա։
Leave a Reply