ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար |

Written by

in

ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Խարազյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձ։

«Մեր ապահովագրված անձանց շուրջ 50 տոկոսը կամ մոտ 850 հազար քաղաքացի արդեն իսկ ստացել է այս կամ այն ծառայությունը առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, և առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կատարել է համապատասխան փոխհատուցում այն բժշկական կազմակերպություններին կամ դեղատներին, որտեղ տվյալ անձինք ստացել են համապատասխան ծառայություն կամ դեղորայք»,- ասել է նա: Ըստ փոխնախարարի՝ բժշկական կազմակերպությունների և դեղատների կողմից փոխհատուցման ներկայացված կատարողականը 150 մլրդ-ից ավելի է։

Նա հիշեցրել է, որ աշնան շրջանում, պայմանավորված քրոնիկ հիվանդությունների սրացումներով և այդ բարդությունների առաջացմամբ, կարող է այդ թիվն ավելանալ։ Նա պնդել է, որ այդ ծավալները կառավարելի են. «Ընդհանուր առմամբ ապահովագրության հիմնադրամի բյուջեի շրջանակներում ծախսերը կառավարելի են»,- ասել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *