Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ»

Written by

in

Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ «Սուրեն Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից։ Նա իր ենթակա բարձրաստիճան զինվորականներին խնդրել է հնարավորինս զգոն լինել՝ չնայած իր պաշտոնանկության հարցը դուրս եկավ օրակարգից, սակայն իր նկատմամբ կա դժգոհություն, եւ ինքը ոմանց թիրախում է։

Ասել է, որ թիմից շատերը դավաճանել են հեղափոխական արժեքներին եւ զբաղված են սեփական բարեկեցությամբ, իսկ ինքը պատերազմից հետո ծանր բեռ է վերցրել իր վրա, ու փոխանակ դա հավուր պատշաճի գնահատվի, մի բան էլ խոշորացույցով իր աշխատանքին են հետեւում եւ հարմար պահի իրեն «ժերտվա կտան»` հանուն Փաշինյանի ռեյտինգի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *