Այն, ինչի համար շարունակում ենք մեր ճանապարհը». փաստաբան Սոսե Չանդոյանի հուզիչ գրառումը

Written by

in

Փաստաբան Սոսե Չանդոյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

Շտապում էի դատական նիստի․ րոպեները հաշված էին, քայլերս՝ արագ։ Բայց այդ արագության մեջ հայացքս հանկարծ ֆիքսեց մի հարազատ կերպար՝ քարացած, բայց հպարտ ու ուժեղ։

Մի քանի վայրկյան կանգ առա։ Մոռացա, որ ուշանում եմ․ ժամանակն ասես այլևս չէր հոսում։ Այդ թվացյալ անշունչ արձանը, առանց մի բառ ասելու, ինձ փոխանցեց ուժ, ժպիտ ու վստահություն՝ հիշեցնելով, որ այս երբեմն անհոգի ու կեղծ թվացող աշխարհում դեռ կան իրական, հայրենասեր ու արժանապատիվ տղերք։

Ու ես շարունակեցի ճանապարհս՝ նույն շտապողականությամբ, բայց արդեն ներսումս՝ հպարտությամբ։

Իսկ մի փոքր այն կողմ երեխաները՝ անհոգ, ժպտերես ու աղմկոտ, վայելում էին իրենց դպրոցական կյանքի պարզ ու լուսավոր օրերը։ Իսկ Ռոբերտը լուռ կանգնած էր նրանց կողքին՝ ասես մինչ օրս պահպանում էր նրանց խաղաղ մանկությունը։

Երբեմն նույնիսկ ամենաարագ ճանապարհին կյանքը ստիպում է մի քանի վայրկյան կանգ առնել։ Ոչ թե ուշանալու, այլ հիշելու համար, թե ինչի համար ենք շարունակում մեր ճանապարհը։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *