Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հակամարտությունները, պատերազմներն ու ճգնաժամերը, որոնց բախվում ենք մեր տարածաշրջանում եւ ողջ աշխարհում, ավելի են կարեւորում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ սերտ երկխոսությունը»։
Ինչպես հաղորդում է Անատոլիական գործակալությունը, Նյու Յորքում գտնվող Էրդողանն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով «Թուրքիա-ԱՄՆ. բարեկամության 100 տարին» միջոցառման ժամանակ։
«Իմ հարգարժան բարեկամ նախագահ Թրամփի հետ անկեղծ եւ բացառիկ երկխոսության շնորհիվ մենք էական առաջընթաց ենք գրանցել մեր հարաբերությունների բոլոր ոլորտներում։ Հուլիսին նրա Անկարա կատարած այցը ամենավառ կերպով վերահաստատեց եւ ամրապնդեց մեր հուսալի դաշնակցային հարաբերությունները եւ դրանց նոր շունչ հաղորդեց»,- ասել է Էրդողանը։
«ԱՄՆ-ի հետ ձեւավորած երկխոսության եւ համակարգման շնորհիվ մենք բազմաթիվ հարցերում դրական արդյունքների ենք հասնում մեր երկրների համար։ Վճռական ենք շարունակել այս աշխատանքը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Leave a Reply