Դավուդ Յայեջին ստանձնել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը

Written by

in

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին, ով արդեն ստանձնել է պաշտոնը։

Գլխավոր հյուպատոսության աշխատակիցները շնորհավորել են նորանշանակ հյուպատոսին՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության ընթացքում։

«Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության աշխատակիցները սրտանց շնորհավորում և ջերմորեն ողջունում են պարոն Դավուդ Յայեջիին՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նոր գլխավոր հյուպատոս նշանակվելու և իր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Նրա առաքելության մեկնարկը Կապանում՝ Սյունիքի մարզի սրտում, կարող է նոր էջ բացել տեղական դիվանագիտության ամրապնդման և Իրանի ու Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամական կապերի առավել խորացման ճանապարհին։ Այս ներկայությունը կարող է նպաստել տնտեսական և առևտրային, հյուպատոսական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև տեղական իշխանությունների, համայնքապետարանների, տնտեսական ոլորտի ներկայացուցիչների, մշակութային և հասարակական կառույցների ու քաղաքացիների հետ կապերի զարգացմանը։

Այս ամենը, իր հերթին, կարող է նպաստել երկու երկրների տեղական համայնքների միջև առավել խոր բարեկամության ձևավորմանը, Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և Սյունիքի մարզում առկա արժեքավոր ներուժի՝ երկու ժողովուրդների ընդհանուր շահերի համար առավել արդյունավետ օգտագործմանը։

Պարոն Դավուդ Յայեջիին սրտանց ողջունում ենք և նրա նոր պատասխանատու պաշտոնում մաղթում առողջություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ»,-ասված է հաղորդագրությունում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *