Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին

Written by

in


Հասարակություն





Սեպտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 9-ին գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին հարվածել է 9-րդ դասարանի աշակերտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալն իրացնելիս պարզվել է, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, նշված դպրոցի 9-րդ դասարանում «Աշխարհագրություն» առարկայի դասաժամին 14-ամյա Մ․ Գ․-ն զբաղված է եղել «չինգաչունգ» խաղալով, ինչը նկատել է տվյալ դասաժամի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ն․ Վ․-ն, և մոտենալով՝ 1 անգամ հարվածել է երեխայի դեմքին, որից հետո 1 անգամ ձեռքով հարվածել է մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։ 


Հետևեք
 մեզ՝ այստեղ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *