Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր ժամանակ առ ժամանակ, սեպտեմբերի 21-24-ին` կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ կանխատեսումների` այսօր Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի սեպտեմբերի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3–5 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Leave a Reply