Հայաստանի գործող գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոան» պատմական ռեկորդ է սահմանել Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանում՝ դառնալով առաջին թիմը, որը մեկնարկային 8 խաղերում տարել է 8 անընդմեջ հաղթանակ:
Նախկինում Հայաստանի առաջնությունների պատմության մեջ երբևէ որևէ այլ թիմի չէր հաջողվել նման արդյունք գրանցել։ Ընդ որում, երևանյան թիմն իր հաղթանակներից 6-ը տարել է «չոր» հաշվով՝ սեփական դարպասը պահելով անառիկ։
Այս պատմական ցուցանիշը վերջնականապես ձևակերպվեց ՀՊԼ-ի 8-րդ տուրում, երբ «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վանի» դարպասը (2-0)։ Հանդիպման 66-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկո Լազետիչը, իսկ ընդամենը 9 րոպե անց՝ 75-րդ րոպեին, հենց նրա փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց և խաղի վերջակետը դրեց երևանյան թիմի պատմության լավագույն ռմբարկու Էլդեր Ֆերեյրան։
Այս հաղթանակից հետո երևանյան ակումբը վաստակեց 24 միավոր և շարունակում է վստահորեն ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Leave a Reply