Փաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Written by

in

Ինչո՞ւ Ազգային ժողովում մեզ հետ բանավեճի ժամանակ Փաշինյանն ասաց․ «Ես կգնամ, կբանակցեմ, որ սա լինի մեր վերջին զիջումը»։ Դրանով իսկ ապացուցեց, որ նա բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը, ու այսօր, նայելով ձեր աչքերին, նա սուտ ասաց առանց վարանելու, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Մենք մեր ազգի պատիվն ու արժանապատվությունը սակարկության առարկա չենք դարձնում։ Թույլ չենք տա, որ Ալիևի պարտադրած սահմանադրությունն ընդունվի։

Մեկ այլ երկրի հրահանգով չենք փոխի մեր երկրի ծննդյան վկայականը։ Կպահպանենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»,-նշել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *