Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան

Written by

in

Նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է բուժքույրերի միջազգային 4-րդ կոնգրեսին: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Էրեբունի» բժշկական ակադեմիայի կազմակերպած գիտակրթական կոնգրեսին ներկա էին հարյուրավոր բուժքույրեր, բժիշկներ, գիտնականներ` աշխարհի տարբեր երկրներից:

«Նման միջոցառումները կարևոր են բուժքույրերի դերի, բուժառուի բուժման գործում ունեցած առաքելության ընդգծման գործում: Գիտակրթական այս միջոցառումները, անշուշտ, նպաստելու են մեր բուժքույրերի ունակությունների, մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ընդգծել է բուժքույրերի բակալավրիատի կրթական ծրագրերի դերը` վստահ լինելով, որ այն մասնագիտական աճի նոր հնարավորություն է:

«Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում` սկսած անվան փոփոխությունից մինչև կառավարման ոլորտում նրանց ներգրավվածության ընդլայնում: Մասնագիտական աճը զուգակցվելու է համարժեք վարձատրությամբ»,- նշել է նախարարն ու արդյունավետ ընթացք մաղթել միջազգային կոնգրեսի մասնակիցներին:

Երկօրյա համաժողովը մեր բուժքույրերի համար միջազգային բուժքույրական հանրությանը ինտեգրվելու լավ հնարավորություն է:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *