ՀՀ իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները | Քաղաքականություն

Written by

in

ՀՀ իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝  որպեսզի հարկադրեն սեփականատերերին ազատվել դրանցից, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Մենք տեսնում ենք նշաններ, որ Հայաստանում ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները կարող են դառնալ հաջորդ թիրախները», – հայտարարել է նա։

Ըստ Շևցովի՝ «նրանք առաջ են քաշում մեղադրանքներ իրենց թերֆինանսավորման, ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցության, շրջակա միջավայրին հասցված վնասի և ցածր աշխատավարձերի մասին»։

«Սա արվում է ռուսական ակտիվները արժեզրկելու համար», – հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts