«Հոգեկան առողջության պահպանման» կենտրոնում դի է հայտնաբերվել – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։

 

«Ժամը 12։50-ի սահմաններում Ոստիկանության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կնոջ դի կա։

 

Պարզվել է, որ մահացածը նշված կենտրոնի բուժառու 88-ամյա Լիանա Ղուկասովան է։

 

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշում է լրատվամիջոցը։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts