SpaceX-ն ուղեծիր է ուղարկել ԱՄՆ տիեզերական ուժերի հերթական գաղտնի առաքելությունը |

Written by

in

SpaceX ընկերությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ գաղտնի առաքելությունն է իրականացրել ԱՄՆ Տիեզերական ուժերի համար՝ USSF-259 առաքելության շրջանակում արձակելով Falcon 9 հրթիռը։ Հրթիռի արձակման մասին ընկերությունը հրապարակում է արել X-ի իր էջում։

Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում գտնվող Վանդենբերգի տիեզերական ուժերի ռազմաբազայից։ Առաքելության վերաբերյալ տվյալները խիստ գաղտնի են։

Ամերիկացի փորձագետների գնահատմամբ՝ ենթադրաբար խոսքը Starshield արբանյակների խմբի մասին է, որոնք օգտագործվում են պաշտպանված կապի, դիտարկման և այլ ռազմական ու հետախուզական նպատակներով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *