Ռուսաստանը չի ֆինանսավորելու Հայաստանի եվրաինտեգրումը։ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն այս հարցում մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է ձևակերպել. Երևանը պետք է կողմնորոշվի իր արտաքին վեկտորի հարցում և հանրաքվե անցկացնի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը պատրաստ չէ և չի ֆինանսավորելու հայկական եվրաինտեգրումը, ու այս ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ունենալու է իր օբյեկտիվ հետևանքները»,- նշել է Շոյգուն։
Leave a Reply