ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»

Written by

in



Lifestyle


«Փաստ» օրաթերթը գրում է.


ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ


Անգոլա՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Փրկարարների օր, Չիլի՝ Խուասոյի ազգային օր:


ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1882 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն:


1908– ծնվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայել յանը:


1918 – ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը:

1920 – ծնվել է բնանկարիչ Արտաշես Աբրահամյանը:


1925 –ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը:


1964– վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Ցոլակ Ամերիկյանը:

1992– Միավորված ազգերի կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել:


2004- Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին «մասնակի ներում» է շնորհվել:


2013-Ռուսաստանի մայրաքաղաքում օծվել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին, և բացվել է եկեղեցական համալիրը:

2016-«Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձի ժամանակ:


2018-Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը շուրջ 7 ժամ խուզարկություն են իրականացրել «yerevan.today» լրատվամիջոցի խմբագրությունում և առգրավել խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչները։


2019-Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

2022- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Երևան:


2023-կայացել են Երևանի ավագանու ընտրությունները, մասնակցել է ընտրողների ընդամենը 28,46 տոկոսը, ձայները բաժանվել են այսպես. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 32,57 %, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»՝ 18,89 %, «Մայր Հայաստան»՝ 15,43 %, «Հանրապետություն»՝ 11,32 %, «Հանրային ձայն»՝ 9,68 %:


ԱՇԽԱՐՀ

14 – Տիբերիոս Կլավդիոս Ներոնը դարձել է Հռոմի կայսր և ընդունել Տիբերիոս Կեսար Ավգուստ անունը։


335 – թագավոր Կոնստանտինի հրամանով Երուսաղեմում ուխտավորների համար բացվել է Քրիստոսի դամբարանը:


1156 -ստեղծվել է Ավստրիական հերցոգությունը:

1394 -թագավոր Կարլ 6-րդի հրամանով Ֆրանսիայից արտաքսվել են հրեաները:


1598 -հերետիկոսության մեջ մեղադրվող Ջորդանո Բրունոյի գործը Վենետիկից հանձնվել է Հռոմին:


1598 -հոլանդացի նավաստիները կրկնակի հայտնագործել են մի կղզի, որն անվանել են «Մավրիկիա»:

1630– հիմնադրվել է Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը:


1665 –Լոնդոնում սկսվել է Ժանտախտի մեծ համաճարակը(1665-1666), որի արդյունքում մահացել է քաղաքի բնակչության 20 %-ը՝ մոտ 100000 մարդ:


1787–Ֆիլադելֆիայում Սահմանադրական կոնվեցիան ընդունել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից Սահմանադրությունը:

1789- անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Միմասը:


1793 -Ֆրանսիայում ընդունվել է «Կասկածելիների մասին» օրենքը, ըստ որի, ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի:


1826 –ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Բեռնարդ Ռիմանը:

1857– ծնվել է ռուս նշանավոր գիտնական Կոնստանտին Ցիալկովսկին, որը համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը:


1871 – Ալպերում բացվել է 13 կիլոմետրանոց Մոն-Սենի թունելը:


1910 -Լոնդոնում բժիշկների կողմից կարծիք է հնչել, որ եթե լուսնոտների քանակը շարունակի ավելանալ նույն տեմպերով, ապա 40 տարի անց հոգեկան հիվանդների թիվը ավելի մեծ կլինի, քան բանական մարդկանց թիվը:

1922 –Բեռլինում աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար:


1959 – Կուբայից արտաքսվել է 131 հոգևորական:


1988– Սեուլում մեկնարկել են 24-րդ Ամառային օլիմպիական խաղերը:

1994– վախճանվել է ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ Կարլ Փոփերը:


1991 – Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դարձել են Միավորված ազգերի կազմակերպության անդամ։


2001 -չեչեն անջատողականները փորձել են զավթել Գուդերմեսը:

2006 -Մերձդնեստրում կայացել է անկախության հանրաքվե:


2022– Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանին վերադարձվել է նախկին Աստանա անվանումը:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts