Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի. Ալեն Սիմոնյան

Written by

in

Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի. Ալեն Սիմոնյան«Բազմաթիվ պատմություններ կան իր մասին՝ քրեական մշակույթի հետ կապված, ինքը իմ հետ մեկ անգամ եկել է Մոսկվա, չի պատմի իհարկե, բայց ես կպատմեմ: Հյուրանոցի նախամուտքում, երբ նստած սպասում էինք, որպեսզի գնանք հանդիպմանը, ես էի, Տարոն Մարգարյանը, Մարինե Կազարյանը, ինքը ինձ առաջացավ ու հարցրեց՝ իրենց ընտանիքի ընկերը, հոր կարո՞ղ է գալ մեզ հետ, ասեցի այո, և ներս մտավ մի անձնավորություն, որին ես անկեղծ չէի ճանաչում, հետո իմացա, թե ով է:

Այդ մարդու ներկայությունը բերեց կոնֆլիկտի, կոնֆլիկտի ընթացքում ինքը ձեռքը գցեց, բռնեց իմ ձեռքից՝ Ազգային ժողովի նախագահի ձեռքից քաշեց, ես իրա վրա բղավեցի, և վերջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է, այդ մարդը սադրեց, ես էլ վեր կացա, ասացի՝ չեմ պատրաստվում շարունակեմ մնալ այս միջավայրում: Անկեղծ ասած իմ համար էլ էր զարմանալի, դեպքի ընթացքում էլ մենակ չեմ եղել, եղել են նաև մեր պատգամավորները, ովքեր կարող են փաստել»,- նշել է Սիմոնյանը:

Շարունակելով թեման՝ Սիմոնյանը հավելեց, որ ինքն է բացահայտել Հայկ Սարգսյանի՝ օպերատիվ համարանիշերով թանկարժեք մեքենա վարելը, զանգել է ոստիկանություն պարզելու համար. «Մենք վարչության նիստ ունեինք այդ օրը, դուրս եկա, տեսա, որ Հայկ Սարգսյանը այդ մեքենան է նստում, նիստի ժամանակ հարցրի՝ ինչ մեքենայով ես եկել, այլ համարներ ասեց, այսինքն՝ ճիշտ չասեց: Ես իր հետ անձնապես հակասություն չունեմ, մեղադրում է՝ գլուխը պատին է տալիս, չի կարելի 7 տարի նույն «պլաստինկան» պտտել»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *