Փաշինյանն ադրբեջանցի պաշտոնյայի արարքն անընդունելի է համարում

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «անիմաստ եմ համարում նպատակադրումը, թե ինչ-որ բան պետք է ապացուցենք Ադրբեջանին»:

«Հայաստանն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ «Մատենադարանի» տնօրենի միջոցով արձագանքել է եւ արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը։ 

 

Անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը, բայց նաեւ անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ պետք է խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք Ադրբեջանին։ Դա անիմաստ եւ անիրագործելի խնդիր է։ Դա մեզ համար որեւէ բան չի փոխել եւ չի փոխելու»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հայաթափված Արցախում՝ Գանձասար վանական համալիրում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարությանը, թե Գանձասարը «ալբանական» վանք է:

 

Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ կրկնել է, որ հաստատված խաղաղությանն անհրաժեշտ է խնամքով վերաբերվել.

 

«Այն, ինչ մենք տեսանք ադրբեջանցի պաշտոնյայի կողմից, անընդունելի է եւ անհասկանալի: Բայց նաեւ պետք է արձանագրել, որ պետք է խնամք տանել խաղաղության նկատմամբ»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *