PISA 2025 (Program for International Student Assessment միջազգային հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելի ցածր արդյունքներ գրանցվել են գյուղական փոքր դպրոցներում։ ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Հայաստանում դպրոցներ փակելու մասին լուրերի վերաբերյալ հարցին։
«Սա մի իրականություն է, որի հետ պետք է առնչվել։ Մենք որոշում ենք այդ երեխաների ճակատագիրը՝ նրանց ուղարկելով տեղեր, որոնք կոչվում են դպրոց, բայց որտեղ չենք տալիս կրթություն»,- նշեց նա։
ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ 229 դպրոց չի փակվել. «Եկեք ինձ հետ, գնանք բոլոր դպրոցները ու կծանոթանաք բոլոր երեխաների հետ»։
Leave a Reply