Ժնևում՝ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի հետ երկխոսությունը:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Աբիսողոմոնյանը հանդես է եկել բացման խոսքով:Նա անդրադարել է Հայաստանի հանձնառությունների իրականացման գործում գրանցված առաջընթացին, ընդգծելով առկա մարտահրավերների վերհանման և հասցեագրման, ինչպես նաև Կոնվենցիայի լիարժեք ու արդյունավետ իրագործման կարևորությունը։
Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված անհայտ կորածների և բռնի անհետացածների հարցերի հասցեագրման գործում միջազգային գործընկերների և մարմինների հետ համագործակցությանը, կարողությունների ամրապնդմանը և ամուր իրավական դաշտի ապահովմանը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերի հասցեագրման վերաբերյալ առկա դրույթին՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։
Leave a Reply