ՀՀ-ի մի շարք մարզերի համայքներում անցկացվող ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտված է, տեղամասերը փակվել են: Մեկնարկել է ձայների հաշվարկը, հայտնել է ԿԸՀ-ն
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։
Թվով 10 համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Դրանք են Մեծաձոր և Արևուտ համայնքները։
Համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացվել են Նոյեմբերյան, Աշտարակ, Ապարան, Մեծամոր, Բաղրամյան, Սևան, Սպիտակ, Կապան, Ամասիա, Աշոցք համայնքներում։
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվել են 522 տեխնիկական սարքավորումներ։
Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու նպատակով՝ զանգվածային լրատվության միջոց։
դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Leave a Reply