Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան | Տարածաշրջան

Written by

in

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին, և թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է զերծ մնան նման խոսույթից։

Հասմիկ Հակոբյանը խոսել է նաև Գանձասարում Մատենադարանի նախկին մասնաճյուղում ցուցադրված ձեռագրերի կրկնօրինակների շուրջ առաջացած քննարկմանը։«Գանձասարի հետ կապված՝ Երևանի Մատենադարանը հանդես եկավ հայտարարությամբ։ Ես ամբողջությամբ երկրորդում եմ Մատենադարանի տարածած հայտարարությունը, որը փաստահեն է»,- նշել է պատգամավորը։

Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։

Պատգամավորն ասել է նաև, որ Հայաստանը պետք է շարունակի առաջ մղել խաղաղության իր օրակարգը, քանի որ դրա շահառուն քաղաքացին է։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *