Հիանալու բան չկա

Written by

in





 «Հրապարակ օրաթերթ». Որքան էլ իշխանական ու անգամ ընդդիմադիր որոշ շրջանակներ հիանում են Նիկոլ Փաշինյանով, համարում են, որ նա «ուժեղ տղա» է եւ իր բոլոր նպատակներին հասնում է, իսկ որ ամենակարեւորն է` այսքան աղետներից հետո կարողանում է իշխանությունը պահել, իրականությունը բոլորովին այլ է: Մի քիչ խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ մի կերպ, մազից կախված է այս իշխանության գոյությունը:

Եվ Փաշինյանը հրշեջի նման մի օր մի տեղ է հրդեհ հանգցնում, մյուս օրը` մեկ այլ տեղ: Հողը երերում է նրա ոտքերի տակ, եւ ոչ ոք, այդ թվում` հենց ինքը, չգիտի, թե վաղն ինչ է գալու իրենց եւ երկրի գլխին: Մի օր կրթական համակարգում է սկանդալ պայթում, մյուս օրը` դիվանագիտական ոլորտում, երրորդ օրը Ռուսաստանն է նոր սահմանափակում մտցնում, չորրորդ օրը Ադրբեջանից մի հայտարարություն է հնչում, որը ջուրն է գցում կայունություն բեմադրելու ՔՊ-ի տիտանական ջանքերը եւ ապացուցում, որ խաղաղության մասին խոսակցությունները շատ նման են 44 օր շարունակ հնչող «հաղթելու ենք» հայտարարություններին:

Եկեք տեսնենք, թե որ հարցում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաջողություններ արձանագրել, բացի նկարչության ու զեղծարարության միջոցով, ընտրությունների արդյունքում, իշխանությունը պահելուց: Մեկ տարի առաջ բացահայտ պատերազմ հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցուն․ ստիպեցին բարձրաստիճան հոգեւորականներին՝ դավաճանել իրենց երդմանը եւ կաթողիկոսի դեմ դուրս գալ, արշավեցին դեպի եկեղեցիներ, եւ ի՞նչ` ոչինչ: Այժմ խելոք գնում է կիրակնօրյա պատարագների եւ չի համարձակվում պատարագի տեքստում փոփոխություն պարտադրել: Դատարանները հրաժարվում են դատել եպիսկոպոսներին ու Վեհափառին, իսկ տիրադավները վախենում են անգամ փողոց դուրս գալ: Ամենուր ֆիասկո, ձախողում:

 

 




դիտվել է 72 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *