Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև. Բայրամով |

Written by

in

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես Միջին միջանցքի նոր ուղղություն։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հիմնական հատվածում Հայաստանի սահման տանող ավտոմայրուղու շինարարական աշխատանքների 95 տոկոսն արդեն ավարտվել է, իսկ երկաթուղու նախագծի աշխատանքների շուրջ 75 տոկոսը։

Բայրամովի խոսքով՝ երկու նախագծերն էլ նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Միաժամանակ աշխատանքներ են սկսվել Նախիջևանում երկաթուղու վերականգնման ուղղությամբ։ Նա նշել է, որ Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով և լինելու է «Զանգեզուրի միջանցքի» մաս։

«Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև այդ հատվածը համարվում է հայկական տարածք, մուտքն ու ելքը լինելու է Ադրբեջանից։ Շինարարությունը կսկսվի 2027-ին։»,- ասել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts