Գերնպատակն արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Կարապետյան

Written by

in

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն հանդիպի Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Ո՛չ։ Հանդիպում տեղի չի ունենա»,- ասաց նա։ 

Անդրադառնալով Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությանը՝ Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ՝ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, Կարապետյանն ասաց. «Մենք ուրախ ենք հանդիպելու, կընդունենք հրավերը, կհանդիպենք, կքննարկենք։

Ինչ վերաբերում է ձևաչափին, ամենակարևորն արցախահայության իրավունքների պաշտպանությունն է, որի ուղղությամբ պետք է աշխատենք, մարդկանց տնավորման հարցն է, այսինքն՝ արցախահայերն այս պահին ունեն խնդիր, տների գները բարձրացել են, մարդիկ այդ տրված վճարներով չեն կարողանում տուն գնել: Շրջաններում վերաբնակեցված, ապաստան գտած արցախցիների շրջանում կա գործազրկություն: 

Պետք է կարողանանք այնպիսի ծրագրեր առաջարկել, որ նախ համակարգվածություն լինի, այսինքն՝ իրար հետ շփում լինի:

Ես պատկերացնում եմ, որ արցախահայերը պետք է ունենան մեկ մեծ կազմակերպություն, որը կպահի նաև մշակութային առումով: Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ, նոր սերունդը կօգտագործեն լեզուն:

Իհարկե, գերնպատակն անվտանգ վերադարձի իրավունքն է, բայց մենք այստեղ պետք է ունենանք մշակույթային կենտրոն, պետք է ունենանք կազմակերպություն, իրար հետ կապը պետք է պահեն արցախահայերը»։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts