Դանիել Իոաննիսյան. Փաշինյանի հետ վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը առերևույթ քաղաքական հետապնդում է | Քաղաքականություն

Written by

in

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելու դեպքին՝ այն որակելով առերևույթ քաղաքական հետապնդում։

Իոաննիսյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է։ Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ, առնվազն, հանրային պարսավանքի»։

ՀԿ համակարգողը նաև տարակուսանք է հայտնել աշխատանքից ազատման պաշտոնական հիմնավորման վերաբերյալ՝ հարցադրում անելով հաստիքի կրճատման իրավաչափության մասին.

«Ի՞նչ է նշանակում բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով։ Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի։ Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»,- գրել է Իոաննիսյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *