Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հաղորդմամբ, երկկողմ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 12-ին։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, իրանական կողմից՝ Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Ֆորուդ Ասգարին։ Փաստաթուղթը նախատեսում է էապես պարզեցնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և սահմանահատման ընթացակարգերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակումը, բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացումը, մաքսային հսկողության համակարգված իրականացումը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ առանցքային հարցեր։
Leave a Reply