Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Հայաստանի ազգային-հայրենասիրական իշխանությունը ի՞նչ արեց, երբ նախագահի պաշտոնը ստանձնելուց երկու տարի հետո՝ 2005թվականին պարտված, ստորացված, Ռոբերտ Քոչարյանի ոտքերն ընկած Ալիեւը սկսեց եւ 2006-ին ավարտեց Ջուղայի գերեզմանատան ավերումը՝ շինարարական խճի վերածելով ավելի քան հազար խաչքար։ Ընդամենը ԱԳՆ-ն նամակով դիմեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հետո՞։ Ո՞վ դատապարտեց Ալիեւին։ Ոչ ոք։ Իսկ Հայաստանը լռելյայն շարունակեց ղարաբաղյան կարգավորման “հաղթական” բանակցությունները։
Leave a Reply