«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան»․ Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևի ցուցադրած ձեռագրերի մասին | Հայաստան

Written by

in

Նախօրեին Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանն է  «Ազատության» հետ զրույցում անդրադարձել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Նա ասել է, որ մեր ձեռագրերում ազատ էջեր չկան: Արա Խզմալյանը նշել է նաև, որ  որևէ բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգի բացակայությունը:

«Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենդարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը», ասել է Արա Խզմալյանը:

Նա նշել է, որ Գանձասարում պահպանված և այժմ Մատենադրանում պահվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականին, և այն կոչվում է «Վեհափառի Ավետարան»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *