«Այնտեղ, որտեղ խավար չկա». ռեպորտաժ «1984» մյուզիքլի փակ փորձից

Written by

in

Սունդուկյանի անվան թատրոնի բեմում փորձը հերթական անգամ կանգ է առնում։ 

 

«Ստոպ, չես լսում երաժշտությունը», – ասում է ռեժիսոր Կոնստանտին Կամենսկին։

Վլադիմիր Դարագանովը Վլադիմիր Դարագանովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փարսոնսի դերակատար Վլադիմիր Դարագանովը վերադառնում է սկզբնակետին։ Մի քանի վայրկյան առաջ նա երգում էր, հիմա պետք է նորից սկսի։ Կամենսկին չի փոխում տեքստը։ 

 

Նա փոխում է վիճակը։ «Այստեղ դու տրանսի մեջ ես։ Մի՛ նայիր հետ։ Մի՛ կորցրու ռիթմը»։

Կոնստանտին Կամենսկին եւ Վլադիմիր Դարագանովը Կոնստանտին Կամենսկին եւ Վլադիմիր Դարագանովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դահլիճում աշխատանքային քաոս է։ Փակ փորձ․ ամեն ինչ դեռ ընթացքի մեջ է, տեսարանները կանգ են առնում, երաժշտությունը սկսվում է նորից, դերասանները փնտրում են ճիշտ ինտոնացիան, ռեժիսորը՝ ճիշտ լռությունը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոկտեմբերի 17-ին եւ 18-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա Ջորջ Օրուելի «1984» վեպի հիման վրա ստեղծված մյուզիքլի պրեմիերան։ Բայց փակ փորձի ժամանակ դեռ ոչ ոք չի խոսում պրեմիերայի մասին։ Այստեղ խոսում են ռիթմի, լռության, հայացքի, մեկ բառի շեշտադրման մասին։

 

Փորձը հաճախ վերածվում է քննարկման։ Երբեմն՝ վեճի։ Երբեմն էլ՝ կատակների, որոնք հաջորդ վայրկյանին նորից փոխարինվում են լռությամբ։

Սերգեյ Ցելիկովը Սերգեյ Ցելիկովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս «1984»-ը սկսվել է ոչ թե որպես մյուզիքլ, այլ որպես ֆիլմի գաղափար։ Երբ պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովը 2022 թվականին տեղափոխվեց Հայաստան, ցանկանում էր խոսել պատերազմի եւ ժամանակի մասին։ Առաջին միտքը ֆիլմն էր, հետո՝ անիմացիան։ Ավելի ուշ, ռեժիսոր Կոնստանտին Կամենսկու հետ զրույցներից մեկի ընթացքում, որոշեցին, որ այս պատմությունը պետք է պատմել երաժշտության միջոցով։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե սա սիրո պատմություն է, ուրեմն այստեղ պետք է երգեր լինեն», – հիշում է Սերգեյ Ցելիկովը։ Շուտով արդեն որոշել էին՝ ոչ թե պարզապես երաժշտական ներկայացում, այլ լիարժեք մյուզիքլ ստեղծել։

 

Այս որոշումն ամբողջությամբ փոխել է ապագա ներկայացման կառուցվածքը։ Օրուելի աշխարհը մնացել է, բայց պատմության կենտրոնում հայտնվել են ոչ թե տոտալիտար համակարգի մեխանիզմները, այլ Ուինսթոնի ու Ջուլիայի հարաբերությունները։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա սիրո պատմություն է մութ աշխարհում», –  ասում է Ցելիկովը։

 

Փորձից հետո դերասաններն ու ստեղծագործական խումբը հավաքվում են կարճ զրույցի։ Առաջին հարցերից մեկը վերաբերում է անխուսափելի քաղաքականությանը։ 

Կոնստանտին Կամենսկին Կոնստանտին Կամենսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Կամենսկին, սակայն, շտապում է սահմանել ներկայացման կենտրոնը․ 

 

«Սա քաղաքական պամֆլետ չէ։ Սա մարդկանց հոգիների ուսումնասիրություն է, որոնք հայտնվել են դժվար ժամանակներում։ Մենք ուսումնասիրում ենք ոչ թե գաղափարախոսությունը, այլ այն, թե ինչ է կատարվում մարդու ներսում, երբ աշխարհն իր շուրջը փլուզվում է»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հանդիսատես կարող է նույն ներկայացման մեջ տարբեր պատմություն տեսնել, եւ հենց դա է արվեստի ուժը։

 

Փորձի ամենաանսպասելի պատմություններից մեկը պատմում է Ջուլիայի դերակատար Թեոնա Դոլնիկովան։

Թեոնա Դոլնիկովան Թեոնա Դոլնիկովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին իսկ օրը ինքը եւ Ուինսթոնի դերակատար Ալեքսանդր Կրասովիցկին հասցրել են այնքան վիճել, որ երկուսն էլ կատակ-լուրջ առաջարկել են իրենց փոխարինել ուրիշ դերասաններով։

 

Հետո սկսվել է դերասանական թրեյնինգը։ Մի քանի ժամ անց նրանք արդեն գրկախառնված էին։

Ալեքսանդր Կրասովիցկին եւ Թեոնա Դոլնիկովան Ալեքսանդր Կրասովիցկին եւ Թեոնա Դոլնիկովան

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այդ թրեյնինգից հետո կարծես ամբողջությամբ բացվում ես։ Հանկարծ հասկանում ես դիմացինին։ Հասկանում ես նաեւ ինքդ քեզ», –  ասում է Թեոնա Դոլնիկովան։

Ալեքսանդր Կրասովիցկին Ալեքսանդր Կրասովիցկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Կրասովիցկին խոստովանում է, որ մինչ այդ երբեք նման փորձ չէր ունեցել եւ առաջին հարցը, որ տվել էր, սա էր. «Ի՞նչ թրեյնինգ, շպագա՞տ ենք նստելու»։ 

 

Արդյունքում, ասում է նա, մի քանի ժամ անց ամբողջովին ուժասպառ էր, բայց նաեւ՝ բոլորովին այլ մարդ։

Եվգենիյ Պրոնինը Եվգենիյ Պրոնինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Կրասովիցկին մասնագիտությամբ դերասան չէ, նա երաժիշտ է։ 

Բայց հենց դա է իրեն ազատություն տվել․ 

 

«Ես դերասանական տեխնիկա չգիտեմ։ Պարզապես խաղում եմ ինքս ինձ։ Այդ պատճառով էլ Ուինսթոնն ինձ համար շատ անձնական կերպար է։ Իմ կյանքում էլ եղել են վախեր, մեղքի զգացում, սխալներ»։

Ալեքսանդր Կրասովիցկին Ալեքսանդր Կրասովիցկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ առաջարկը սկզբում վախեցրել է․ «Բայց եթե կյանքը քո առաջ նոր դուռ է բացում, ու դու ներս չես մտնում՝ պարզապես հիմար ես»։

 

Փորձի ընթացքում Օրուելի ամենամռայլ տեսարաններից հետո անընդհատ հնչում են երգեր։ Կարծես հենց երաժշտությունն է մեղմում «1984»-ի աշխարհի խստությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կամենսկին կրկին վերադառնում է ներկայացման առանցքային գաղափարին։ Նրա խոսքով՝ Օրուելի աշխարհում, որտեղ պատերազմը ներկայանում է որպես խաղաղություն, իսկ տգիտությունը՝ ուժ, ամենամեծ դիմադրությունը մարդուն մարդ պահող կապերն են։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամենադժվար ժամանակներում մարդու ամենամեծ հենարանը ընտանիքն է, հարաբերությունները, ամենամոտ մարդիկ։ Հենց դա է պահում մարդուն, հենց դա է ամենակարեւորը։ Եվ հենց այդ ուժն է, որի միջոցով կարելի հաղթել խավարին», – ասում է ռեժիսորը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Փակ փորձի ավարտին առաջարկում եմ հանդիսատեսին հրավիրել ներկայացման՝ ոչ թե իրենց, այլ հերոսների անունից։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կհանդիպենք այնտեղ, որտեղ խավար չկա», – ասում է հեռուստահաղորդավարի դերակատար Եվգենի Պրոնինը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոկտեմբերի 17-ին եւ 18-ին կայանալիք ներկայացումների տոմսերը կարող եք գնել այս հղումով. https://1984show.com/#tour

 

Հարցազրույցն ու լուսանկարներն արվել են 2026 թվականի հուլիսին։

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Էմին Արիստակեսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *