Մբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացին

Written by

in





Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն նշել է այն երիտասարդ ֆուտբոլիստների անունները, որոնց զարգացմանն ինքը հետևում է ամենամեծ հետաքրքրությամբ և որոնք տպավորել են իրեն։

«Սկզբում չէի ցանկանում անուններ տալ՝ վախենալով ինչ-որ մեկին մոռանալ… Սակայն, կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ եթե առանձնացնենք աշխարհի 10 կամ 15 լավագույն խաղացողներին, ապա Լամին Յամալը կընդգրկվի այդ ցանկում. նա ունի ամեն ինչ։ Ինձ շատ է դուր գալիս Էստևաոն, նա առանձնահատուկ կրեատիվություն ունի։ Արդա Գյուլերը կարող է մեծ հաջողությունների հասնել «Ռեալում»։ Էնդրիկը ևս հսկայական ներուժ ունի, նա իսկական ռմբարկու է։ Իսկ Ուորեն Զաիր-Էմերին ու Դեսիրե Դուեն հաստատ փայլուն կարիերա կունենան»,- Մբապեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։

Հատկանշական է, որ ֆրանսիացի աստղի թվարկած ֆուտբոլիստներից միայն Լամին Յամալն է, որ հենց Մբապեի հետ միասին ընդգրկվել է «Ոսկե գնդակի» այս տարվա 30 հավակնորդների պաշտոնական ցանկում։

Հավելենք, որ շաբաթ օրը՝ Լա լիգայի 5-րդ տուրի շրջանակում, «արքայական» ակումբը սեփական հարկի տակ կընդունի «Ռայո Վալյեկանոյին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Աղբյուրը՝ Armsport.am:




դիտվել է 116 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *