Կապան համայնքի 53 ընտրատեղամասից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Գեւորգ Փարսյանը՝ ձայների գերակշռող առավելությամբ, ստացել է կապանցի ընտրողների վստահության քվեն՝ երրորդ անգամ ընտրվելով Կապան խոշորացված համայնքի ղեկավար։
Ընտրելու իրավունք ունեցող 29253 հոգուց քվեարկությանը մասնակցել է 19714 ընտրող կամ 67,39 տոկոսը։
Նրանցից Գեւորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմին ձայն է տվել 16608 ընտրող կամ քվեարկությանը մասնակցածների 84,9 տոկոսը։
Ջերմորեն շնորհավորում ենք Գեւորգ Փարսյանին՝ մեծ հաղթանակի կապակցությամբ։
Շնորհավորում ենք կապանցիներին՝ հայոց արժանապատվությանը տեր կանգնելու համար։
Շնորհավորում ենք նաեւ Սյունիքի ողջ բնակչությանը՝ ազգաշահ այդ հաղթանակի կապակցությամբ։
Կապանում, ըստ էության, համայնքապետի ընտրություն չէր սոսկ, այլ ընտրություն Հայաստանի ու ոչ Հայաստանի միջեւ։
Եվ հաղթեց Հայաստանը, հաղթեց Սյունիքը եւ, իհարկե, Կապանը։
Իսկ թե ինչու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց Սյունիքի մարզկենտրոնում՝ խոսակցության առանձին նյութ է, որին կանդրադառնանք առաջիկայում։
Օվսաննա՜․․․
Հ․Գ․
Այս պահին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում եւ մերձակա տարածքում համաժողովրդական տոնախմբություն է։
Leave a Reply