Հայաստանում գազը էժան չէ.Փաշինյան | Քաղաքականություն

Written by

in

Lրագրողների հետ ճեպազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը, անկախ բնական գազի գնի հնարավոր փոփոխությունից, շարունակելու է գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։

Փաշինյանն ասել է, որ մեր երկրում գազը էժան չէ և սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում:

Նա նշել է, որ եթե հնարավորություն լինի գազ ստանալ երկրորդ կամ երրորդ աղբյուրից, Հայաստանը գնալու է այդ ճանապարհով, իսկ TRIPP նախագծի շրջանակում հնարավոր գազամուղը կարող է նաև տարանցիկ եկամուտ ապահովել երկրին։

Փաշինյանը շեշտել է նաև, որ կառավարությունը ոչ միայն գազի, այլև մյուս ոլորտներում է առաջնորդվելու դիվերսիֆիկացման քաղաքականությամբ։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *