Հայկ Սարգսյանը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել. վարչապետ |

Written by

in

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ հարաբերություններին․

«Իրեն ճանաչում եմ երեխա ժամանակվանից։ Պետք է ասեմ, որ այդ դիրքավորումն ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է։ ՔՊ-ի հետ հարաբերությունները լարվել են նրա պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ և հաստատված են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով»,- ասել է վարչապետը։

Վարչապետը ներկայացրել է այն բացահայտումները, որոնք եղել են․ «Լարվել է նրանից, երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, և պարզվել է՝ նա կամ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են եղել։ Պարզվել է նաև, որ, որպես արտոնյալ, շրջել է ապօրինի պետհամարանիշներով, իսկ օգնականը վարորդական իրավունք չի ունեցել»: Վարչապետը հավելել է, որ իր անվան շահարկմամբ չեն արձանագրվել այդ փաստերը․ այդ փաստերը չարձանագրելու հետ կապված ևս քրեական գործեր կան․ 

«Իմ սիրելի գործընկերը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ես թույլ չեմ տվել զարգացումը։ Կարծում եմ՝ այդ հայտարարությունների արդյունքում մարդ պետք է հայտնվի բանտում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *