ԱԺ > խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին | Քաղաքականություն

Written by

in

ԱԺ Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ու խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, այս մասին ArmPulse-ին հայտնել են ԱԺ մամլո ծառայությունից։

 

Քննարկվել են ՀայաստանՌուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

 

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքի վերաբերյալ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *